Հայաստանը մինչ օրս ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հստակ օրակարգ չունի, կարծում է Լարիսա Ալավերդյանը![]() 2 սեպտեմբերի 2011 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում մինչև հիմա հստակ օրակարգ չկա ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Ինչպես հայտարարել է Երևանում մամլո ասուլիսում ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, նա արդեն երկու անգամ դիմել է Հայաստանի ԱԳՆ այն հարցով, թե գոյություն ունի արդյոք համապարփակ օրակարգ ղարաբաղյան հարցի վերաբերյալ, որին պատասխանել են, որ օրակարգը դեռ մշակման փուլում է: Նման երևույթն անընդունելի համարելով` Ալավերդյանը նշել է, որ հայկական դիվանագիտությունն այդ պառճառով սխալ է ներկայացնում ղարաբաղյան հարցը միջազգային կառույցներում: Իր հերթին ԵՊՀ պատմական ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը նույնպես նշել է օրակարգի ձևավորման անհրաժեշտությունը, նշելով, որ Հայաստանը բանակցային գործընթացի շրջանակներում անպայման պետք է բարձրացնի Ադրբեջանի կողմից բռնազավթված հայկական տարածքների հարցը: Նա նաև նշել է, որ բանակցային գործընթացում Արցախի մասնակցությամբ շատ հարցերի լուծումը զգալիորեն կհեշտանա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |