Թուրքիան շարունակում է ներողություն պահանջել Իսրայելից, այս անգամ սպառնալով ետ կանչել դեսպանին 2 սեպտեմբերի 2011 - 15:14 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան սպառնացել է ետ կանչել Իսրայելից իր դեսպանին, եթե պաշտոնապես ներողություն չստանա «Ազատության տորմիղի» բռնազավթման հետ կապված միջադեպի համար: Այդ մասին հայտնում է «Հաարեցը», հղում անելով Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին: Ըստ Դավութօղլուի, Իսրայելը սեպտեմբերի 2-ին վերջին հնարավարությունը կունենա պաշտոնապես ներողություն խնդրել թուրք քաղաքացիների մահվան համար, երբ կհրապարակվի ՄԱԿ-ի 105-էջանոց զեկույցն այդ միջադեպի մասին: Եթե Իսրայելը հերթական անգամ հրաժարվի ներողություն խնդրել, Թուրքիան ստիպված կլինի պատժամիջոցներ կիրառել: Մասնավորապես, ինչպես պարզաբանել է թուրք նախարարը, կնվազեցվի դիվանագիտական հարաբերությունների մակարդակը երկու երկրների միջև: Թուրքիան ետ կկանչի Իսրայելից իր դեսպանին ու փոխդեսպանին: Թուրքիայից կարտաքսվի Իսրայելի դեսպան Գաբի Լեվին և նրա տեղակալ Էլլա Աֆեկը: Անկարան նաև սպառնացել է կասեցնել առևտրային հարաբերությունները Երուսաղեմի հետ: Ապրանքաշրջանառությունը երկրների միջև հասնում է մի քանի միլիարդ դոլարի: Թուրքիան նաև քրեադատավարական միջոցներ կձեռնարկի՝ օգնելով տուժածների ընտանիքներին հայցերով դիմել միջազգային դատարաններ: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, իր հերթին, մտադիր չէ ներողություն խնդրել: Ինչպես հայտնում է The Jerusalem Post-ը, «ՑԱԽԱԼ»-ի ներկայացուցիչները խոստացել են զերծ պահել գործողության մասնակիցներին Թուրքիայի հետապնդումներից: ՄԱԿ-ի զեկույցի պատճենը հրապարակվել է The New York Times-ում: Հանձնաժողովը եզրակացության է եկել, որ հրեաները զենք են կիրառել նավի վրա ինքնապաշտպանության նպատակով: Ընդ որում, հատուկ նշանակության ուժերի գործողությունները ճանաչվել են «արտակարգ և չհիմնավորված», իսկ հետագա շփումը ուղևորների հետ՝ վիրավորական: Թուրքիայի ԱԳՆ-ն հրաժարվել է ճանաչել միջադեպի հետաքննության արդյունքները: Ինչպես նշում է «Հաարեցը», Դավութօղլուն կոչ է արել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին բողոքով հանդես գալ զեկույցի վաղաժամկետ հրապարակման դեմ, հայտնում է Լենտա.ռու-ն: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Ուկրաինայի վերականգնման համաժողովին ՀՀ-ն կմասնակցի ԱԳ փոխնախարարի մակարդակով Համաժողովը կազմակերպել են Գերմանիան և Ուկրաինան: «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |