Մհեր Բաղդասարյան. Իրանը փորձում է դուրս գալ քաղաքական շրջափակումից

PanARMENIAN.Net - Վերջին ժամանակներն Իրանի ղեկավարությունը փոխել է իր քաղաքականությունը Սիրիայի նկատմամբ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է իրանագետ Մհեր Բաղդասարյանը: Նրա խոսքով, եթե նախկինում Իրանի ղեկավարությունը պաշտպանում էր Սիրիայի իշխանություններին, ապա վերջին ժամանակները սկսել է Սիրիայի ղեկավարությանը կոչ անել լսել ժողովրդի պահանջները: Այդ առումով հայ փորձագետը նշել է, որ դա կարող է կապված լինել նրա հետ, որ հիմա Իրանին ձեռնտու չէ հարաբերությունները փչացնել հարևան երկրների, մասնավորապես, Թուրքիայի հետ: «Այսօր Իրանը փորձում է դուրս գալ քաղաքական շրջափակումից, և նրան շահավետ չէ հարաբերությունները փչացնել որևէ երկրի հետ»,- ասել է նա: Միաժամանակ, հայ փորձագետը նշել է, որ Իրանը փորձում է օգուտ քաղել Սիրիայում ստեղծված իրավիճակից: «Կարծում եմ, որ Իրանն այդքան հեշտ չի զիջի իր դիրքերը Սիրիայի հարցում, քանի որ Դամասկոսը Թեհրանի միակ ռազմավարական գործընկերն է տարածաշրջանում, բացի դրանից երկու երկրներն էլ ունեն բազմաթիվ համատեղ ծրագրեր»,- ասել է հայ փորձագետը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---