Երևանում բացվեց «Շիրակի ամառային գույները» ցուցահանդեսը![]() 2 սեպտեմբերի 2011 - 16:10 AMT PanARMENIAN.Net - Այսօր` սեպտեմբերի 2-ին Հայաստանի նկարիչների միությունում «Հայկական ներկապնակ» ծրագրի շրջանակներում կայացավ «Շիրակի ամառային գույները» ցուցահանդեսի բացումը: Այնտեղ ներկայացված են 24 նկարիչների (Արմեն Աթայան, Սուրեն Ամիրյան, Ֆլորա Բաղդասարյան և այլն) և նկարչական ուսումնական հաստատությունների 7 սաների շուրջ 130 նկարները: Ցուցահանդեսի կազմակերպիչ «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը բացման խոսքում նշեց, որ նկարիչները, ովքեր հունիս ամսին մեկ շաբաթով մեկնել էին Շիրակի մարզ, ծանոթացան ոչ միայն պատմական Շիրակի, այլև վերածնված Գյումրու հետ: Այնուհետև Երիցյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ցուցահանդեսի նպատակներից մեկն է համախմբել տարբեր սերնդի նկարիչների, իսկ PanARMENIAN.Net ի լրագրողին հայտնեց, որ նույն ցուցահանդեսը կայանալու է նաև Գյումրիում` սեպտեմբերի 20-ին: Նկարիչների մեծ մասը եղել են Երևանից, սակայն Շիրակում նրանց միացել են գյումրեցի 4 նկարիչներ: Բացմանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Լևոն Սարգսյանը, ելույթ ունեցավ ՀՀ վաստակավոր արտիստ Մուրադ Մալխասյանը: Կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը, «Փյունիկ» հիմնադրամը և Գյումրու քաղաքապետարանը: Ցուցահանդեսը կշարունակվի մինչև սեպտեմբերի 12-ը:
![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |