Ազգային պատկերասրահում բացվելու է «Հայերի հետքերը Բրազիլիայում» ցուցահանդեսը

Ազգային պատկերասրահում բացվելու է «Հայերի հետքերը Բրազիլիայում» ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 7-ին Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի կունենա «Հայերի հետքերը Բրազիլիայում» խորագրով ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսը Բրազիլիայի ազգային տոնի և Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված տոնակատարության մի մասն է լինելու և շարունակվելու է մինչև սեպտեմբերի 21-ը:

Ցուցահանդեսը Բրազիլիայի հայկական համայնքի և երկրում նրանց դերակատարության մասին է:

Այն կազմակերպել է Հայաստանում Բրազիլիայի դեսպանատունը ՀՀ Մշակույթի նախարարության հետ համատեղ և բրազիլահայ համայնքի ներկայացուցիչները:

Բրազիլական ցուցահանդես կազմակերպող կոմիտեյի անդամներն են Մանուկ Փոլադյանը, Ռիկարդո Փոլադյանը, Նորայր Շահինյանը, Նելսոն Ներսիսյանը, Հրայր Շահինյանը, Սոսի Ամիրալյանը, Կառլոս Շիրինյանը և Բրազիլիայի հայկական համայնքի այլ ներկայացուցիչները:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---