ՀՀ և ԻԻՀ գյուղնախարարները համագործակցությունը կամրապնդեն Փոխըմբռնման հուշագրով![]() 2 սեպտեմբերի 2011 - 16:37 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն իր իրանյան պաշտոնակից Սադեղ Խալիլիանի հրավերով սեպտեմբերի 3-5-ը կայցելի ԻԻՀ: Ինչպես հաղորդում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայությունը, այցի ընթացքում երկու եկրների նախարարները կքննարկեն գյուղատնտեսության բնագավառում երկկողմ համագործակցության հետագա հարցեր: Մասնավորապես ուշադրության կենտրոնում կլինեն համագործակության հնարավորությունները երկրագործության, անասնապահության, բուսաբուծության ոլոտներում: Հանդիպման ընթացքում կստորագրվի ՀՀ և ԻԻՀ գյուղատնտեսության նախարարությունների միջև համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Նախատեսված է ՀՀ գյուղատնտեսության նախարարի գլխավորած պավիրակության այցը Քարաջի գյուղատնտեսական բիոտեխնոլոգիական ձեռնարկություն, տնկարան և ջերմոցային տնտեսություն: ԻԻՀ Ղոմ նահանգ կատարելիք ացի ընթացքում Սերգո Կարապետյանը կլինի գյուղանտեսական ձեռնակություններում և գիտահետազոտական հաստատություններում: Նախատեսվում է նաև այցելություն Արևելյան Ատրպատական նահանգ, որտեղ ՀՀ գյուղատնտեսության նախարարը կհանդիպի նահանգապետ Ալի Ռեզա Բեյգիի հետ: Պատվիրակության անդամները կայցելեն Թավրիզի տրակտորաշինական գործարան և նահանգի այլ գյուղատնտեսական ձեռնարկություններ: Հայաստանում գյուղատնտեսության ոլորտոմ ներդրումներ կատարելու նպատակով` Սերգո Կարապետյանը կհանդիպի Իրանի գյուղատնտեսության բնագավառի գործարար ներկայացուցիչների հետ: «Արարատ» ակումբում գյուղատնտեսության նախարարը կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |