Երևանը Ստեփանակերտին նվերներ է մատուցել

Երևանը Ստեփանակերտին նվերներ է մատուցել

PanARMENIAN.Net - ԼՂՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը Ստեփանակերտի քաղաքապետարանին նվիրել է քաղաքային տնտեսության համար անհրաժեշտ գույք և սարքավորումներ` հատուկ քաղաքային այգիների և շենքերի հարակից տարածքերի սիզամարգերի հարթեցման համար խոտհնձիչներ, քաղաքային աղբամաններ, փողոցային լուսավորության անհրաժեշտ պարագաներ:

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Ստեփանակերտի առայժմ միակ գործող Մուրացանի անվան գրադարանը համալրվել է շուրջ 1000 կտոր գեղարվեստական գրականությամբ: Դպրոցներին և մանկապարտեզներին էլ մարզական գույք է տրվել: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ առաջիկայում Ստեփանակերտի երկու մուտքերի մոտ և կենտրոնական հրապարակում կտեղադրվեն մեծ ժամացույցներ:

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ ԼՂՀ մայրաքաղաքն այսուհետև կունենա նաև Արտակարգ իրավիճակների կառավարման նոր համակարգ: Բացի այդ, Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների նեղ մասնագիտական ուղղվածության թվով 18 բարձրակարգ բժիշկներ 3 օր շարունակ Ստեփանակերտի համաբուժարանում, 2 հիվանդանոցներում և Մարտակերտի շրջանի Գետավանի տեղամասային հիվանդանոցում ընդունել են հարյուրավոր հիվանդների:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---