Սեպտեմբերի 1-ից «ԱրմենՏել»-ի «Mix» սակագնային փաթեթում զանգի մեկ րոպեի արժեքը մի քանի անգամ կրճատվել է![]() 2 սեպտեմբերի 2011 - 17:08 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) հայտարարում է “Mix” կանխավճարային սակագնային փաթեթում ներցանցային զանգի մեկ րոպեի արժեքը նվազեցնելու մասին` 29,99 դրամից մինչև 9,99 դրամի: Սեպտեմբերի 1-ից հետո «Mix» սակագնային փաթեթին միացող բաժանորդների համար նոր սակագինը կիրառվում է ավտոմատ կերպով: Ավելի վաղ «Mix» սակագնային փաթեթին միացած հաճախորդները կարող են օգտվել նոր առաջարկից, զանգահարելով 067408043 հատուկ անվճար համարին: “Mix” սակագնային փաթեթում միավորված են կապի բոլոր տեսակների ամենագրավիչ սակագները: Սակագնային փաթեթի ներսում ելքային զանգի մեկ րոպեի, SMS կամ MMS հաղորդագրության, ինչպես նաև ուղարկած/ստացած տվյալների 1ՄԲ գինը կազմում է 4,99 դրամ: Դեպի Beeline ֆիքսված ցանց, ինչպես նաև դեպի ՀՀ և ԼՂՀ այլ բջջային ցանցեր ելքային զանգի մեկ րոպեի արժեքը կազմում է 29,99 դրամ: Ելքային SMS և MMS հաղորդագրության արժեքը դեպի Beeline և ՀՀ այլ բջջային ցանցեր կազմում է 8,99 դրամ: “Mix” ՍՓ բաժանորդներին հասանելի են “Բալանսի փոխանցում” ծառայությունը և “Beeline Բոնուս” ծրագիրը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |