WikiLeaks-ը հրապարակել է ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնի փաստաթղթերի ողջ արխիվը

WikiLeaks-ը հրապարակել է ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնի փաստաթղթերի ողջ արխիվը

PanARMENIAN.Net - WikiLeaks-ը հրապարակել է ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնի փաստաթղթերի ողջ արխիվը, հաղորդում է Agence France-Presse-ը: Ավելի վաղ WikiLeaks-ը հրապարակել էր շուրջ 134 հազար գաղտնի փաստաթուղթ: Դրանից հետո սկանդալ առաջացավ, քանի որ հրապարակված փաստաթղթերում առկա էին նաև նամակների ու հեռագրերի հեղինակների անունները:

Շուտով պորտալի ստեղծող Ջուլիան Ասանժը մեղադրեց բրիտանական The Guardian թերթին WikiLeaks-ի տվյալների բազան կոտրելու և այդ փաստաթղթերը ապօրինաբար հրապարակելու մեջ:

Ընդհանուր առմամբ 2010թ. ի վեր WikiLeaks-ը հրապարակել է 250 հազար գաղտնի փաստաթուղթ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---