Վահրամ Աթանեսյան. Անկախ Արցախի գլխավոր նպատակը երկրի երիտասարդ սերնդին պաշտպանելն է![]() 2 սեպտեմբերի 2011 - 17:28 AMT PanARMENIAN.Net - «Վերջին 20 տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի ամենագլխավոր ձեռքբերումը Արցախի Հանրապետության անկախության հռչակումն է»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: Անկախ Արցախի ձեռքբերումների թվում Աթանեսյանը նշել է պետական, պաշտպանական, տնտեսական համակարգերի ձևավորումը: Անդրադառնալով անկախ Արցախի բացթողումներին` Վահրամ Աթանեսյանն ասել է. «Ես դա լուրջ բացթողում չէի համարի, բայց կարծում եմ, որ մենք 1994 թվականին Ադրբեջանի հետ հրադադարի մասին համաձայնագիրը ստորագրելիս բաց ենք թողել քաղաքական նախապայմանների առաջադրումը»,- ասել է նա: Աթանեսյանի խոսքով, Արցախի ղեկավարության գլխավոր խնդիրն այսօր բարձր ինտելեկտով սերնդի դաստիարակությունն է: «Արցախի երիտասարդ սերունդը լավ է գիտակցում, թե իր առջև ինչ մարտահրավերներ են ծառացած, սակայն չեմ կարծում, որ մենք պետք է նրանց պատերազմի պատրաստենք, հակառակը` մենք պետք է պաշտպանենք նրանց դրանից, որպեսզի նրանք չանցնեն այն փորձությունների միջով, որոնցով անցել է ավագ սերունդը»,- ասել է նա:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |