ԵԽԽՎ նախկին նախագահ. ԵՄ չափազանց պասիվ է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում 2 սեպտեմբերի 2011 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Այն, որ Ռուսաստանն ակտիվացրել է իր ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, շատ դրական երևույթ է, ինչը չի կարելի ասել ԵՄ մասին, որը շատ պասիվ է կարգավորման գործընթացում: Նման կարծիք է հայտնել ԵԽԽՎ նախկին նախագահ, այժմ` Յարլ Յալմարսոնի ժողովրդավարության ֆոնդի նախագահ Գորան Լենմարկերը, հաղորդում է ԱՊԱ-ն: «Եվրոպան իր տարածքում այսօր ԵՄ անդամ հանդիսացող ժողովուրդների միջև բազմաթիվ պատերազմներից հետո խաղաղության կառուցման, բարեկեցության և ժողովրդավարության հաստատման եզակի փորձ ունի: Հարկավոր է ամենաուժեղ աջակցությունը ցուցաբերել երեք հարավկովկասյան երկրներին, ինչը ենթադրում է Միությանն անդամակցելու հնարավորություն»,- նշել է դիվանագետը` ավելացնելով, որ դա երկարաժամկետ խաղաղություն և կայունություն կբերի տարածաշրջանին: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության առկա ստատուս-քվոյին` Լենմարկերը նկատել է, որ Մադրիդյան սկզբունքներն առավել ընդունելի առաջարկն է երկու կողմերի համար. «Երկու երկրներում հասարակական կարծիքը պետք է հասկանա, որ խաղաղ լուծումը պետք է փոխզիջումային լինի: Կողմերից ոչ մեկը չի բավարարելու իր բոլոր պահանջները: Սակայն այն խաղաղ լուծումը, որն առաջարկում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, ձեռնտու է երկու կողմերին»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Ըստ Դանիելյանի՝ ԱԺ խորհրդի նիստը կկայանա ժամը 16։00-ին. Բագրատ սրբազանը կոչ է արել հավաքվել ԱԺ-ի մոտ «Սա անվստահության գործընթացի առաջին քայլն է»,–ասել է սրբազանը ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել |