Էդվարդ Նալբանդյանը գործընկերների հետ քննարկել է ԱՊՀ հեռանկարային խնդիրները![]() 2 սեպտեմբերի 2011 - 19:13 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 2-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Դուշանբեում կայացած ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին, որը տեղի էր ունենում կազմակերպության 20-ամյա հոբելյանի միջոցառումների շրջանակում: Ինչպես հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը, նիստի օրակարգը ներառում էր ԱՊՀ և կազմակերպության շրջանակներում գործող ոլորտային համագործակցության կառույցների գործունեությանն առնչվող շուրջ երկու տասնյակ հարցեր, այդ թվում` իրավապահ և անվտանգության բնագավառներում համագործակցության, մշակութային, միգրացիոն ոլորտում փոխգործակցության հարցերին: Հանդիպման մասնակիցները մտքեր փոխանակեցին «ԱՊՀ քսանամյա գործունեության արդյունքները և հեռանկարային խնդիրները» խորագրով վերլուծական զեկույցի վերաբերյալ, որտեղ գնաhատված է կազմակերպության շրջանակներում անվտանգության, տնտեսական, հումանիտար և մյուս առաջնահերթ ուղղություններով համագործակցության քսանամյա փորձը և ձևակերպված են ԱՊՀ հետագա ամրապնդման նպատակով ձեռնարկվելիք քայլերը: Նախարարներն անդրադարձան նաև մի շարք բնագավառներում համագործակցության վերաբերյալ համաձայնագրերում լրացումներ կատարելու առաջարկություններին: Նիստին ԱՊՀ երկրների արտգործնախարարները քննարկեցին և հաստատեցին Պետությունների ղեկավարների խորհրդի նիստի օրակարգը և քննարկվելիք հարցերը, հավանություն տվեցին այն փաստաթղթերին, որոնք ներկայայացվելու են սեպտեմբերի 3-ին կայանալիք ԱՊՀ Պետությունների ղեկավարների խորհրդի նիստին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |