Ադրբեջանցի դիվանագետները որոշել են ուսումնասիրել Բակո Սահակյանին հղված շնորհավորական ուղերձները 2 սեպտեմբերի 2011 - 20:32 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի արտգործնախարարությունն ուսումնասիրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին Սլովակիայի նախկին վարչապետ Յան Չառնոգուրսկիի և Ազգային Ժողովի նախկին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոյի հղած շնորհավորական ուղերձները ԼՂՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ: Ինչպես պնդվում է, նամակում «սադրիչ հայտարարություններ» են պարունակվում այն մասին, որ Արցախի Հանրապետության բնակիչները բացառիկ հերոսություն և հայրենասիրություն են դրսևորել: «Նրանք պաշտպանում էին իրենց կանանց, երեխաներին, իրենց տարածքը և հաղթանակի հասան այդ պայքարում»,- նշվում է շնորհավորական ուղերձներում, որոնք «կասկածելի» են թվացել ադրբեջանական կողմին: Նամակի հեղինակները նշում են, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչների հայրենասիրությունը պահպանվում է մինչ օրս: «Նրանք հասկանում են, որ դեռ վաղ է զենքը վայր դնելը: Նրանք կատարում են իրենց այդ հայրենասիրական պարտքը: Լեռնային Ղարաբաղի բնակիչները ողջ աշխարհի համերաշխության բարոյական իրավունքն ունեն»,- ասվում է ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ Սլովակիայի նախկին վարչապետի «սադրիչ» շնորհավորանքում: Սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետությունը տոնում է անկախության հռչակման 20-ամյակը: Տոնի առիթով Ստեփանակերտ են ժամանելու հյուրեր ինչպես Երևանից, այնպես էլ արտասահմանից: Տոնական միջոցառումների ընթացքում ԼՂՀ մայրաքաղաքում տեղի կունենա մեծ համերգ հայկական էստրադայի և արտասահմանյան աստղերի մասնակցությամբ: Միջոցառումներին կմասնակցեն արցախյան պատերազմի վետերաններ, մարզիկներ, մշակույթի գործիչներ:
Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Քանի․ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների և ժողովրդագրության փոփոխությանը Նա այդպես է պատասխանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին Սարյան-Մաշտոց հատվածում 2 անձ է դանակահարվել, դանակահարություն է եղել նաև ռեստորանի մոտ Դանակահարված անձանցից մեկը մահացել է Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Առողջապահական սարքավորումների լիզինգ՝ 1% տոկոսադրույքով Հուշագիր է ստորագրվել |