Իրանի իշխանությունները բանտից ազատ են արձակել հայ հոգևորականին

Իրանի իշխանությունները բանտից ազատ են արձակել հայ հոգևորականին

PanARMENIAN.Net - Իրանում հայկական եկեղեցու հոգևորական Վահիկ Աբրահամյանը ազատ է արձակվել բանտարկությունից: Նա մի ամբողջ տարի անցկացրեց բանտում: Ինչպես հաղորդում են իրանական ԶԼՄ-ները, Վահիկ Աբրահամյանն ու նրա կինը` Սոնյա Քեշիշ Ավանեսյանը, իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել էին 2010թ. սեպտեմբերին Համեդան գավառում:

Հոգևորականը, նրա կինն ու երկու երեխաները 44 օր շարունակ պահվել են Ցենզուրայի կենտրոնում, որտեղ հոգեբանական տանջանքների և դաժան հարցաքննության են ենթարկվել: Այնուհետև նրանց տեղափոխել են Համեդանի բանտ, որտեղ 8 ամիս անց ազատ արձակվեցին բոլորը, բացի Վահիկ Աբրահամյանից: Ընդ որում, բանտարկության ողջ ժամանակաընթացքում հաղորդագրություններ էին ստացվում նրա առողջության հետ կապված խնդիրների մասին, ինչը խիստ անհանգստացնում էր նրա ընտանիքին, ընկերներին և ողջ քրիստոնեական համայնքին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---