Հայ ազգային կոնգրեսը շնորհավորել է Արցախի ժողովրդին անկախության 20-ամյակի առթիվ![]() 2 սեպտեմբերի 2011 - 20:58 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) շնորհավորում է Արցախի Հանրապետությանը ծննդյան 20-ամյակի առթիվ: Շնորհավորական ուղերձում ՀԱԿ անդամները համոզմունք են հայտնում, որ, ապավինելով ժողովրդավարությանն ու առողջ բանականությանը, Արցախը հաջողությամբ կկարողանա վերականգնել իր նախկին կարգավիճակը միջազգային ասպարեզում, ինչպես նաև կհաղթահարի ներքին մարտահրավերները` ամրապնդելով իր ազատ և անկախ զարգացման ապահով հիմքերը։ Այսօր Արցախի Հանրապետությունը տոնում է անկախության 20-ամյակը: Տոնի առիթով Ստեփանակերտ են ժամանելու հյուրեր ինչպես Երևանից, այնպես էլ արտասահմանից: Տոնական միջոցառումների ընթացքում ԼՂՀ մայրաքաղաքում տեղի կունենա մեծ համերգ հայկական էստրադայի և արտասահմանյան աստղերի մասնակցությամբ: Միջոցառումներին կմասնակցեն արցախյան պատերազմի վետերաններ, մարզիկներ, մշակույթի գործիչներ: 1991-ի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի մարզային խորհրդի և Շահումյանի շրջանի ժողովրդական պատգամավորների խորհրդի համատեղ նիստում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում: Նիստում ընդունվեց ԼՂՀ Անկախության հռչակագիրը: ![]() ![]() Արցախի Հանրապետություն 1923թ., հաշվի չառնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության կարծիքը, ՌԿԿ(բ) Կովկասի բյուրոյի որոշմամբ Ադրբեջանական ԽՍՀ կազմում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |