ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԽԻՎՆԵՐԸ ԲԱՑ ԵՆ ԲՈԼՈՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԹՈՒՐՔ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Հայաստանի պատմական արխիվները բաց են բոլոր ցանկացողների, այդ թվում նաեւ Հայոց ցեղասպանության հարցով զբաղվող թուրք պատմաբանների համար: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Լավրենտի Բարսեղյանը` մեկնաբանելով թուրք պրոֆեսոր Թայար Արընի վերջերս արված հայտարարությունը, որում նա կոչ է արել բացել «Հայաստանի արխիվները, որպեսզի արեւմուտքի հետազոտողները հնարավորություն ունենան անաչառ գնահատական տալ» անցյալի իրադարձություններին: Լ. Բարսեղյանի խոսքերով` Հայաստանի ազգային պատմական արխիվի բոլոր նյութերը հանրամատչելի են:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---