ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է Թուրքիային ու Իսրայելին բարելավել հարաբերությունները 3 սեպտեմբերի 2011 - 10:30 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել Թուրքիային ու Իսրայելին բարելավել հարաբերությունները և ընդունել Պալմերի զեկույցում առաջարկված լուծումները: Նա նշել է, որ երկու երկրները շատ կարևոր տեղ են զբաղեցնում տարածաշրջանում: «Հարաբերությունների կարգավորումը կարևոր է Մերձավոր Արևելքում իրավիճակի տեսակետից»,-հայտարարել է նա Կանբերայում մամլո ասուլիսի ժամանակ, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Թուրքական իշխանությունները հայտարարել են Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին, ետ են կանչել դեսպանին և պերսոնա նոն գրատա են հայտարարել Թուրքիայում Իսրայելի դեսպանին: Մինչդեռ, Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը հուսով է բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ, սակայն, ներողություւն չի խնդրելու: ՄԱԿ-ի զեկույցի պատճենը հրապարակվել է սեպտեմբերի 1-ին The New York Times-ում: Հանձնաժողովը եզրակացության է եկել, որ հրեաները զենք են կիրառել նավի վրա ինքնապաշտպանության նպատակով: Զեկույցը քննադատում է դեպի Գազա տորմիղի ուղևորության կազմակերպիչներին, անպատասխանատու համարելով նրանց վարքագիծը: Սակայան, միևնույն ժամանակ, ըստ հաշվետվության, Իսրայելի հատուկ նշանակության մարտիկները անհամաչափ ուժ են կիրառել: Թուրքիայի ԱԳՆ դեմ է նման մեղմ ձևակերպմանը և ներղություն է պահանջում է Իսրայելից: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Լոռիում և Տավուշում տուժածների համար նվիրատվություններ ընդունելու համար Ֆիննախում հաշիվ կա Նշվում է, որ բազմաթիվ մարդիկ ցանկություն են հայտնել աջակցելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են |