Ռուսաստանը համաձայն չէ Սիրիայի դեմ պատժամիջոցների հետ 3 սեպտեմբերի 2011 - 13:33 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը հանդես է եկել Սիրիայի դեմ միակողմանի պատժամիջոցների դեմ, այդ թվում նաև նրանց, որոնք վերաբերվում են սիրիական նավթի վրա ԵՄ էմբարգոյին, հաղորդում է Ինտերֆաքսը: Ինչպես հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը, միակողմանի պատժամիջոցները լավ բանի չեն հանգեցնի. «Դա խարխլում է ցանկացած ճգնաժամի նկատմամբ գործընկերային մոտեցումը»: Եվրամիությունը սեպտեմբերի 2-ին էմբարգո է ներմուծել Սիրիայից նավթամթերքի մատակարարումների առնչությամբ, հաղորդում է Agence France-Presse-ը` վկայակոչելով դիվանագետներին: Արգելքի ներմուծումն արձագանք էր ընդդիմադիրների դեմ ռազմական գործողությունները դադարեցնելուց Բաշար Ասադի հրաժարվելուն: Իտալիայի խնդրանքով արդեն կնքված գործարքների համար էմբարգոն կսկսի գործել 2011թ. նոյեմբերի 15-ից: ԵՄ երկրներ էր մատակարարվում արտահանվող սիրիական նավթի մոտ 95 տոկոսը: Ավելի վաղ նման արգելք էին սահմանել Ամերիկայի Միացյալ Նահանգները: Ընդհանուր առմամբ, Սիրիայի ամենամյա շահույթը արտասահմանում նավթամթերքի վաճառքից գնահատվում է 4 միլիարդ դոլար: Բացի նավթամթերքի ներկրման վրա էմբարգոյից ԵՄ-ն ու ԱՄՆ-ը մի շարք այլ պատժամիջոցներ են սահմանել Ասադի վարչակարգի նկատմամբ: Նրանք նախատեսում են սառեցնել հաշիվներն ու արգելել Սիրիայում ժողովրդական ելույթների ճնշման ուժային մեթոդների կիրառմանը մասնակից պաշտոնյաների մուտքը ԱՄՆ և ԵՄ երկրներ: Սիրիայում հակակառավարական ելույթները սկսվեցին 2011թ. մարտին: Տարբեր քաղաքներում ընդդիմադիրների ելույթները դաժանորեն ճնշվում էին անգամ այն բանից հետո, երբ ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ խոսակցության ժամանակ Բաշար Ասադը խոստացավ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները, գրում է Lenta.ru-ն: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |