Ադրբեջանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումն այլընտրանք չունի, գտնում է Դավիթ Ջամալյանը 3 սեպտեմբերի 2011 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Ազգային քաղաքական հակամարտությունների լուծումը մետրոպոլիաների կողմից անկլավների անկախության ճանաչման միջոցով այլընտրանք չունի: «Դրա մասին է վկայում համաշխարհային փորձը»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը: Նա նշել է, որ այդ ճանաչումը տևական ժամանակ է պահանջում, քանի դեռ այդ երկրները չեն գիտակցել, որ դա անխուսափելի է: Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից Արցախի անկախության ճանաչմանը, ապա, ըստ Ջամալյանի, դրա համար անհրաժեշտ է, որ ադրբեջանական հանրությունը փոխվի: «ԼՂՀ անկախությունը ճանաչելուն պատրաստ չեն ոչ ադրբեջանական հանրությունը, ոչ քաղաքական վերնախավը»,-նշել է նա: Փոփոխությունների առաջին փուլն, ըստ փորձագետի, պետք է լինի ադրբեջանական հանրության կողմից այն փաստի գիտակցումը, որ ռազմական ճանապարհով ղարաբաղյան հակամարտությունը չի լուծվի: Ըստ նրա, չնայած Իլհամ Ալիևի ռազմաշունչ հայտարարություններին, մի փոքր տեղաշարժ այդ ուղղությամբ նկատվում է: «Ադրբեջանական քարոզչության միակ հաջողությունն ադրբեջանական հանրության շրջանում հայատյացության արմատացումն է»,-նշել է նա: Ջամալյանն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 20-ամյակին՝ նշելով, որ Արցախն ունի կայացած պետականություն և Ադրբեջանի բոլոր նկրտումներն անհեթեթ են: Նա նաև հավելել է, որ սեպտեմբերի 21-ին Երևանում կայանալիք զորահանդեսն ու ներկայացվելիք ռազմական տեխնիկան ի չիք կդարձնեն հարցը ուժի միջոցով լուծելու Ադրբեջանի հույսերը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը կազմակերպել է Cerebrum Intellectus-ի առաջին շրջանավարտների հետ հանդիպումը Cerebrum Intellectus-ի առաջիկա դասընթացներին մասնակցելու համար գրանցման մեկնարկը նույնպես տրվել է Սանոսյան․ Մ6 ճանապարհը բաց է, բայց պետք է զգույշ երթևեկել՝ վնասված հատվածներ դեռ կան Նա նշել է, որ մաքրման հիմնական աշխատանքներն արվել են Ավանեսյան․ Վիճակն աղետի գոտում կառավարելի է, որևէ բռնկում կամ շեղումներ չկան Նախարարը վստահեցրել է՝ համակարգը բերված է պատշաճ մակարդակի Փաշինյան․ ԱՕԿՍ-ի շենքում խանութ, սրճարան, ռեստորան բացելու սահմանափակում չկա Նա նշել է, որ միակ սահմանափակումը, որ դրվել է, այն է, որ շենքի մշակութային բովանդակությունը չվնասվի |