Վաղը Հայ Առաքելական եկեղեցին կտոնի Խաչվերացին նախորդող Բարեկենդանը![]() 3 սեպտեմբերի 2011 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Վաղը Առաքելական եկեղեցին կտոնի Խաչվերաց տոնին նախորդող Բարեկենդանը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Տեր Թովմա քահանա Անդրեասյանը բացատրեց տոնի նշանակությունն ու խորհուրդը։ «Բարեկենդանը նշվում է Խաչվերաց տաղավար տոնի նախորդ կիրակին։ Այն շատ նման է Զատկի պահքին նախորդող բուն Բարեկենդանին։ Այդ օրը մարդիկ որպես կանոն ուրախանում են, տոնում, շատ են ուտոմ, որ մեկ շաբաթ դիմանան սննդի պակասին»,- ներկայացրեց քահանան՝ հավելելով, որ երկուշաբթի սկսվելու է Խաչվերացի պահքը։ Ազգագրագետ Ռաֆայել Նահապետյանը նշեց, որ Խաչվերաց տոնը և նախորդող Բարեկենդանը ընդունված են եղել և նշվել են բոլոր պատմական գավառներում, թեև նշվել է որոշակի տարբերություններով և տարբեր օրեր։ «Ժողովուրդը այս տոնը ընդունել է նաև որպես աշնանամուտ և աշնան սկիզբ։ Թոնիրներում սովորաբար ուլ են կախել և տակն էլ ձավարի խաշիլ են եփել։ Տոնը նաև կոչվել է Ուլոց, Ուլնոց՝ հիմնական զոհաբերվող կենդանու անունով»,- պատմեց ազգագրագետը։ Քահանան ևս մեկ անգամ շեշտեց տաղավար տոների ժամանակ եկեղեցի այցելելու անհրաժեշտության մասին՝ շեշտելով, որ նման օրերին աղոթքներն ավելի շուտ են տեղ հասնում. «Խաչվերաց տոնը դարեր ի վեր համարել են մեղքերի քավության օր, քանի որ այս տոնով վերջանում է հոգևոր տարին։ Հաջորդ եկեղեցական տոնը Քրիստոսի ծննդյան Զատիկն է»։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |