2011թ. վերջում Ռուսաստանը կընդունի ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթաժողովը

2011թ. վերջում Ռուսաստանը կընդունի ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթաժողովը

PanARMENIAN.Net - 2011թ. վերջում Ռուսաստանը կընդունի ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթաժողովը: Այդ մասին Դուշանբեում հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը:

«Ես ուրախ կլինեմ տեսնել ԱՊՀ բոլոր ղեկավարներին ընթացիկ տարվա ավարտին Մոսկվայում՝ կազմակերպության 20-ամյակին նվիրված ոչ պաշտոնական գագաթաժողովում: Առաջիկայում ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթաժողովի հրավերները կտարածվեն դիվանագիտական կանալներով»,-ասել է Մեդվեդևը՝ ելույթ ունենալով Դուշանբեում ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Սեպտեմբերի 3-ին Դուշանբեում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---