Հայտնաբերվել են Քադաֆիի և ԱՄՆ ԿՀՎ-ի համագործակցության ապացույցներ

PanARMENIAN.Net - Լիբիայում հայտնաբերվել են ԿՀՎ-ի և Մուամար Քադաֆիի սերտ համագործակցությունն ապացուցող փաստաթղթեր, հայտնում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը: Ջորջ Բուշ-կրտսերի պաշտոնավարման օրոք ԿՀՎ-ն ահաբեկչությանն մեղասկից լինելու կասկածանքով մարդկանց հարցաքննության համար Լիբիա էր ուղարկում: Բացի այդ, 2004թ. ԿՀՎ-ն «մշտական ներկայություն է» ունեցել Լիբիայում: Այդ մասին է վկայում ԱՄՆ հետախուզության օպերատիվ աշխատակից Սթիվեն Քափսի նամակագրությունը լիբիացի պաշտոնակից Մուսա Կուսսայի հետ՝ նրանք իրար «թանկագին Մուսա» և «թանկագին Սթիվ» են անվանել: Հենց այդ շրջանում Լիբիան սկսեց դիվանագիտական հարաբերություններ հաստատել Արևմուտքի հետ: ԱՄՆ-ին հաջողվեց համոզել Քադաֆիին հրաժարվել միջուկային ծրագրից և նպաստել մի շարք ահաբեկիչների ձերբակալմանը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---