Եթե չլինեին Արձանագրությունները, Հայաստանի նախագահը կհամաձայնվեր 5 շրջանները հանձնել Ադրբեջանին![]() 5 սեպտեմբերի 2011 - 09:39 AMT PanARMENIAN.Net - WikiLeaks կայքը հրապարակել է ԱՄՆ Պետդեպարտամենտին ուղղված Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի հեռագիրը (2010թ. փետրվարի 25) ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանի հետ հանդիպման մասին: Հանդիպման ընթացքում Օսկանյանը հայտարարել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վատթարացման մասին: «Ադրբեջանի նախագահի ռազմական հռետորությունը չի կարող նպաստել Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը: Նրանք ճնշում են Հայաստանին երկու կողմից»,- ասել է նա: Որպես հիմնավորում Օսկանյանը բերել է բանակցային գործընթացի վատթարացման երկու պատճառներ. առաջին հերթին, մարդիկ կորցնում են բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ լուծման նկատմամբ հավատը, երկրորդ, ռազմական հավասարակշռությունը տարածաշրջանում խախտվում է հօգուտ Ադրբեջանի: Օսկանյանը նաև նշել է, որ Հայ-թուրքական արձանագրությունները խոչընդոտում են Ղարաբաղի շուրջ համաձայնության ձևավորմանը: Միաժամանակ նա նշել է, որ եթե չլինեին Արձանագրությունները, ապա Սերժ Սարգսյանը կհամաձայնվեր հանձնել ԼՂՀ 5 շրջաններն Ադրբեջանին` հետագա մանևրի համար պահպանելով 2 շրջանը: Սակայն, Օսկանյանի խոսքով, բանակցությունների այս փուլում այդ քայլը Հայաստանի համար կլիներ «քաղաքական ինքնասպանություն», քանի որ կարող էր գնահատվել որպես Հայ-թուրքական արձանագրություններում ղարաբաղյան հակամարտության մասին կետի գոյության ապացույց: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |