2011-ին ֆինանսական հաշտարարի աջակցությամբ քաղաքացիներին հատուցվել է 29 մլն դրամ

2011-ին ֆինանսական հաշտարարի աջակցությամբ քաղաքացիներին հատուցվել է 29 մլն դրամ

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակը 2011-ի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում ստացել է ֆինանսական կազմակերպությունների դեմ ուղղված 525 բողոք, որոնցից քննության է ընդունվել 80 գրավոր պահանջ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի ֆինանսական հաշտարար Փիրուզ Սարգսյանը: Նրա խոսքով, այդ աճը խոսում է բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացման և սեփական իրավունքները պաշտպանելու ցանկության մասին: «Քննության ընդունված բողոքների 68 տոկոսը, այդ թվում նաև էլեկտրոնային տեսքով, լուծվել է հօգուտ հաճախորդների, որի արդյունքում ֆինանսական հաշտարարի գրասենյակի աջակցությամբ քաղաքացիներին հատուցվել է 29 մլն դրամ»,- ասել է նա:

Ինչպես հաղորդել է Սարգսյանը, քննության ընդունված 80 բողոքներից 18-ը վերաբերվել են վարկային գործարքների, 4-ը`ավանդների վերաբերյալ գործարքների, 18-ը` բանկային հաշիվների և պլաստիկ քարտերի, 6-ը` դրամական փոխանցումների, 15-ը` ԱՊՊԱ-ի, 19-ը` վարկային կազմակերպությունների ծառայությունների:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---