Ավելացել են ֆինանսական հաշտարարին ուղղված բողոքները, կապված ԱՊՊԱ-ի հետ

PanARMENIAN.Net - Տարեսկզբին Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակը ստացել է 105 բողոք, որոնք կապված են ԱՊՊԱ գծով ապահովագրական ընկերությունների ծառայությունների տրամադրման հետ: Այդ մասին սեպտեմբերի 5-ին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի ֆինանսական հաշտարար Փիրուզ Սարգսյանը: Նրա խոսքով, ֆինանսական համակարգին հունվար-օգոստոսին հաջողվել է լուծել 15 գործ հօգուտ հաճախորդների:

Ինչպես հաղորդել է Փիրուզ Սարգսյանը, գրասենյակ ստացվող բողոքները հիմնականում առնչվում են երեք խնդիրների` ապահովագրական ընկերության կողմից վնասի ոչ լրիվ փոխհատուցում, ԱՊՊԱ մասնակիցների անհամաձայնություն ունեցվածքի գնահատման չափերի դեպքում, այս կամ այն կողմի մեղավորության հետ կապված տարաձայնություններ: Փ. Սարգսյանը նշել է, որ դեպքերի մեծամասնությունը (83 տոկոս), լուծվում է կողմերի համաձայնության մասին հռչակագրի օգնությամբ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---