Պարզվում է, Էրդողանն, այնուամենայնիվ, Գազա չի մեկնի![]() 5 սեպտեմբերի 2011 - 14:49 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամլո քարտուղարը հերքել է նախօրեին տարածված տեղեկատվությունն այն մասին, որ վարչապետը մտադիր է այցելել Գազայի հատված: Ինչպես հայտնում են Իսրայելի ԶԼՄ-ները, հղում անելով սեփական աղբյուրներին, Էրդողանը չի հանդիպի «Համասի» ներկայացուցիչների հետ, քանի որ այդպիսով դեմ կգնա իր հիմնական դաշնակցին՝ ԱՄՆ-ին, որն այդ կազմակերպությունը ահաբկեչական է համարում: Անկարայում նախապատրաստում են Էրդողանի այցը Գազա, որը կկայանա սեպտեմբերի 13 կամ 14-ին Եգիպտոս այցելությունից հետո, հայտնել է «Հաբեր թուրք» թերթը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին: Անցած շաբաթ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն հրապարակեց Իսրայելի դեմ պատժամիջոցների ցանկը, որը հրաժարվեց կատարել Անկարայի պահանջները, կապված անցյալ տարվա մայիսի 31-ին «Խաղաղության տորմիղի» վրա հարձակման հետ: Արդյունքում զոհվեցին Թուրքիայի ութ քաղաքացիներ և ԱՄՆ քաղաքացի մեկ թուրք: Թուրքիայի իշխանությունները պահանջում են, որ Իսրայելը պաշտոնապես ներողություն խնդրի և փոխհատուցում վճարի զոհվածների ընտանիքներին: Այդ միջադեպի վերաբերյալ ՄԱԿ-ի զեկույցի հրապարակումից հետո Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարեց Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները նվազագույնի հասցնելու մասին, ինչպես նաև ռազմական ոլորտում համագործակցության սառեցման մասին: Անկարան մտադիր է նաև դիմել Հաագայի դատարան, հայտնել է ԱԳ ղեկավարը TRT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Զուգահեռ նախապատրաստվում է Էրդողանի այցը Գազա, ուր նա մտադիր է այցելել սեպտեմբերի 13-ին կամ 14-ին Եգիպտոսից հետո, հայտնում է «Հաբեր թուրք» թերթը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |