Մարեկ Համշիկ. Հայաստանի հավաքականի հետ խաղը հեշտ չի լինի![]() 5 սեպտեմբերի 2011 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Սլովակիայի ֆուտբոլի հավաքականի ավագ Մարեկ Համշիկը Հայաստանի հավաքականի հետ խաղից առաջ, որը կայանալու է սեպտեմբերի 6-ին Ժիլինում 2012-ի ԵԱ ընտրական մրցաշարի շրջանակներում, ասել է, որ Երևանում տեղի ունեցած առաջին խաղում իրենք զգացել են հակառակորդի իրական ուժը: Այդ ժամանակ հայկական թիմը հաղթանակ էր տարել 3:1 հաշվով:«Առաջին խաղում մենք զգացինք, որ հակառակորդն ուժեղ է, և մեզ համար այս խաղը սեփական հարկի տակ հեշտ չի լինի, բարդ խաղ է սպասվում»,- Համշիկի խոսքերն է մեջբերում futbal.pravda.sk-ն: Նրա կարծիքով, նրանց իսկական պայքար է սպասում Ռուսաստանում, որի հետ Սլովակիան խաղալու է հոկտեմբերի 7-ին: «Հայաստանի հետ խաղից հետո շատ բան պարզ կլինի»,- ասել է Համշիկը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |