Վահագն Սահակյան. Մբամբայի հետ մենամարտում Դարչինյանը ցույց տվեց գեղեցիկ ու հզոր բռնցքամարտ![]() 5 սեպտեմբերի 2011 - 16:13 AMT PanARMENIAN.Net - «Վիկը ցույց տվեց գեղեցիկ ու հզոր բռնցքամարտ: Ընդհանրապես, բռնցքամարտի երեկոն Երևանում շատ գեղեցիկ էր և բոլոր հայ բռնցքամարտիկները լավ էին պատրաստվել մենամարտերին: Երբ ես տեսա, թե ինչպես է երկրպագում մեր հանդիսատեսը, Հայաստանում մենամարտ անցկացնելու ցանկությունն ավելի ուժեղացավ»,-ասել է հայ բռնցքամարտիկ Վահագն Սահակյանը (Դավիթ Գրաֆ), որը հերթական հաղթանակից հետո ժամանել է Հայաստան հատուկ Վիկ Դարչինյանի մենամարտին ներկա գտնվելու համար: «Հայաստանն ընդդեմ աշխարհի» բռնցքամարտի երեկոն տեղի ունեցավ սեպտեմբերի 3-ին, Դարչինյան-Մբամբա մենամարտից բացի, ռինգ դուրս եկան նաև Ազատ Հովհաննիսյանը, Գաբրիել Տոլմաջյանը և Հովհաննես Ժամկոչյանը, բոլոր հայ բռնցքամարտիկները հաղթանակ տարան: Ըստ Սահակյանի մարզիչ ու մենեջեր Ժիրայր Գրաֆի, Դարչինյան-Մբամբա հանդիպման բոլոր երկրպագուները նոկաուտ էին ակնկալում: «Կարևորը, որ Վիկի կատարմամբ մենք տեսանք շատ գրավիչ բռնցքամարտ, երևում էր, որ նա ամեն ինչ անում է նոկաուտի հասնելու համար: Կցանկանայի շնորհակալություն հայտնել Վիկին անմոռանալի երեկոյի համար»: Իր 37-րդ հաղթանակը Դարչինյանը նվիրեց Հայաստանի և Արցախի անկախության 20-ամյակին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |