Աշոտ Մանուչարյանը արտահերթ ընտրությունների անցկացում է կանխատեսում արդեն այս աշնանը![]() 5 սեպտեմբերի 2011 - 16:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում արտահերթ ընտրությունները կարող են կայանալ աշնանը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է «Ղարաբաղ» կոմիտեի նախկին նախագահ Աշոտ Մանուչարյանը: Նրա խոսքով, արտահերթ ընտրություններին կարող է հանգեցնել հնարավոր ժողովրդական ապստամբությունը: Ընդ որում, նա նկատել է, որ եթե որևէ կոնկրետ քաղաքական ուժ չուղղորդի ժողովրդին, ապա հայ ժողովուրդը կուղղորդի քաղաքական ուժերին, ինչը, նրա կարծիքով, առանձնապես չի համապատասխանում քաղաքական գործիչների շահերին: Դրա հետ մեկտեղ Մանուչարյանն ընդգծել է, որ այսօր ապստամբությանը պատրաստ է հայ ժողովրդի 99.9%, այդ թվում և օլիգարխները: Նա նկատել է նաև, որ այսօր Հայաստանում չկա արմատական ընդդիմություն: Նրա խոսքով, ընդդիմությունը պետք է փոփոխությունների աղբյուր լինի, ինչն այսօրվա դրությամբ երկրում չկա:
Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |