Ջիվան Գասպարյան կրտսերը արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակին![]() 5 սեպտեմբերի 2011 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը օգոստոսի 25-30-ը կայացած Ուզբեկստանի միջազգային 8-րդ երաժշտական փառատոնին արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ մրցանակին: Այդ մասին երաժիշտը հայտնեց մամլո ասուլիսի ժամանակ: Փառատոնը կայացել է Սամարղանդ քաղաքում: Փառատոնին մասնակցելու համար Սամարղանդ էին եկել 52 երկրի ներկայացուցիչներ: Փառատոնին նա նվագել է Սայաթ-Նովայի «Աշխարհումըս ախ չիմ քաշի» ստեղծագործությունը, «Հովերն ելան» և «Քնիր իմ բալիկ» ստեղծագործությունները, ինչպես նաև սեփական իմպրովիզացիան: Մրցույթի գրան պրիին արժանացել է Չինաստանի ներկայացուցիչը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ 3 մրցանակներից մյուս երկուսին արժանացել են ադրբեջանցի և ուզբեկ արտիստները: «Մրցանակն ինձ շատ մեծ բան է տալիս: Ես Հայաստանը նեկայացրեցի 52 երկրների հետ միասին: Այն հետաքրքիր շփում տվեց ինձ», ասաց երիտասարդ դուդուկահարը: Նա նաև հավելեց, որ շատ առաջարկներ ստացավ փառատոնի ավարտից հետո, սակայն չմասնավորեցեց թե ինչպիսի: Այժմ Ջիվան Գասպարյան կրտսերը զբաղված է սոլո ձայնասկավառակի ձայնագրությամբ: Սկավառակի մեջ ընդգրկվելու են Սայաթ-Նովայի, Կոմիտասի և այլ հեղինակների ստեղծագործություններ, միայն դուդուկներով: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |