Իսրայելի նախագահ. Պաղեստինցիների հետ խաղաղության հասնելը մոտ ժամանակներս անհնար է

Իսրայելի նախագահ. Պաղեստինցիների հետ խաղաղության հասնելը մոտ ժամանակներս անհնար է

PanARMENIAN.Net - Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը կասկած է հայտնել մոտ ժամանակներս պաղեստինցիների հետ խաղաղության հասնելու վերաբերյալ: Պերեսը հայտարարել է այդ մասին` ելույթ ունենալով սեպտեմբերի 5-ին Տարածաշրջանային զարգացման կոմիտեի նիստում, հաղորդում է ZMAN-ը:

Պերեսն ասել է, որ չի հավատում մոտ ժամանակներս պաղեստինցիների հետ խաղաղության ձեռքբերմանն ու նրանց բոլոր պահանջները բավարարելու` Իսրայելի հնարավորություններին: Ներկա պահին, Իսրայելի նախագահի կարծիքով, անհրաժեշտ է հասնել կողմերի համաձայնությանը բանակցությունները սկսելու վերաբերյալ: Այդ բանակցությունները պետք է անցկացնել միայն փակ դռների ետևում, քանի որ հակառակ դեպքում կողմերին չի հաջողվի որևէ բանի մասին պայմանավորվել:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---