WikiLeaks. Հովիկ Աբրահամյանը Տիգրան Սարգսյանին է համարում իր հիմնական մրցակիցը 5 սեպտեմբերի 2011 - 18:08 AMT PanARMENIAN.Net - WikiLeaks-ը հրապարակել է ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնի փաստաթղթերի հերթական փաթեթը, որոնց թվում է նաև ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Ջոզեֆ Փենինգտոնի հեռագիրը: Փաստաթղթում Փենինգտոնը, մասնավորապես, անդրադառնում է ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանը: Ինչպես նշվում է, հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Հայաստանի արտաքին քաղաքականությանն ու բարեփոխումներին առնչվող հարցեր: Ինչպես նշել է Փենինգտոնոը, Հովիկ Աբրահամյանը, բնութագրելով վարչապետ Տիգրան Սարգսյանին, ասել է, որ Հայաստանում նրան ընկալում են որպես բարեխոիչ, որը «լավ խոսում է, բայց քիչ է գործում»: «Աբրահամյանն ասել է, որ հարցրել է վարչապետին թե ինչ լծակներ են պակասում նրան կոռուպցիայի և օլիգոպոլիաների դեմ պայքարում, սակայն, այդպես էլ բավարար պատասխան չի ստացել»,-ասվում է հեռագրում: Փենինգտոնը նշել է նաև, որ ՀՀ ԱԺ նախագահը համարվում է վարչապետի հիմնական մրցակիցը և զգուշությամբ հող է նախապատրաստում իշխանություն ստանալու համար: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Փաշինյանն ու Ֆրանսիայի նախկին վարչապետը խոսել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրից և սահմանազատումից Երևանում մեկնարկում է Ռաֆարենի նախաձեռնած «Խաղաղության շրջիկ համալսարանի» վերապատրաստման դասընթացը ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում Բուհում արվեստանոց ունենալու առաջարկը նա ստացել է ռեկտորից ՀՀ-ն և ԱՄՆ-ն մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել Փաստաթուղթը ստորագրվել է Միրզոյանի և Օ՝Բրայենի ներկայությամբ |