Երևանի մի շարք շրջաններ մեկուկես օր կմնան առանց ջրի

Երևանի մի շարք շրջաններ մեկուկես օր կմնան առանց ջրի

PanARMENIAN.Net - «ԵրևանՋուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, Ապարան-Երևան ջրատարի վթարավերականգնողական աշխատանքների հետ կապված, ս.թ. սեպտեմբերի 6-ին ժամը 22.00-ից մինչև սեպտեմբերի 8-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Դավիթաշենի վարչական շրջանի ջրամատակարարումը: Բացի այդ կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Մելքումով, Բաշինջաղյան, Մազմանյան, Շիրազ, Ֆուչիկ, Մարգարյան (ներառյալնրբանցքները) փողոցների, Հանրապետական հիվանդանոցի, 15, 16, Գ1, Գ3, Սիլիկյան, Լուկաշին թաղամասերի և հարակից տարածքների, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մերձավան գյուղի և զին.մասերի, Սպանդարյան կայարան, Հաղթանակ գյուղի 6-10 փողոցների, ինչպես նաև Կոտայքի մարզի Պռոշյան, Քասախ, Նոր Երզնկա գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---