Հայաստանը կմասնակցի Կրինիցեում կայանալիք Եվրոպական տնտեսական համաժողովին 5 սեպտեմբերի 2011 - 18:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը կմասնակցի Եվրոպական տնտեսական համաժողովին, որը տեղի կունենա լեհական Կրինիցեում սեպտեմբերի 7-9-ը: Ինչպես ասվում է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի հաղորդագրության մեջ, Եվրոպական տնտեսական համաժողովը խոշորագույնն է Դավոսից հետո, որին մասնակցում են 3-4 հազար քաղաքական ու էկոնոմիկայի ոլորտի գործիչներ: Համաժողովի կարևորագույն նիստերից մեկը կլինի «Հարավային Կովկաս. Նոր աշխարհաքաղաքական ծավալներ» նստաշրջանը, որի նախագահ Աշոտ Գրիգորյանը քննարկման է ներգրավել խորհրդարանի պատգամավորների, ԱԺ գիտության, կրթության ու մշակույթի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանին, ինչպես նաև Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի պրոռեկտոր Էդուարդ Սանդոյանին: Բացի այդ, քննարկումներին են հրավիրվել նաև Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի հայտնի քաղաքական գործիչներ: Աշոտ Գրիգորյանին հաջողվել է գումարել նաև երկրորդ նստաշրջանը՝ «Լեռնային Ղարաբաղ. Հակամարտության կարգավորման հնարավոր ճանապարհային քարտեղ ու դրա հետևանքները հանրության համար» խորագրով Սլովակիայի առաջին վարչապետ Յան Չարնոգուրսկու նախագահությամբ: Նստաշրջանի աշխատանքին կմասնակցեն նաև «Ժառանգության»նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն ու ԱԺ պատգամավոր Արա Նռանյանը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |