Ադրբեջանի հերթական հիստերիան. Այս անգամ նրանց չի գոհացրել «ՏՎ-Ցենտր» հեռուստաընկերությունը 5 սեպտեմբերի 2011 - 20:37 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ-ը հերթական անգամ հետաքննում է Արցախի Հանրապետության մասին տեսանյութի վերաբերյալ տեղեկատվությունը: Այդ մասին 1news.az-ին է հաղորդել Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլլաևը: Այս անգամը խոսքը վերաբերում է «ՏՎ-Ցենտր» հեռուստաընկերության պատրաստած տեսանյութին և Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակման 20-ամյակին: ԱԳՆ ներկայացուցչի խոսքով, ԱՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը համապատասխան հանձնարարականներ կտա Մոսկվայում դեսպանությանը` սույն տեսանյութը հետաքննելու համար: Նշենք, որ սեպտեմբերի 2-ին ռուսական «ՏՎ-Ցենտր» հեռուստաընկերության պաշտոնական կայքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը նվիրված տեսանյութ էր տեղակայվել: Ադրբեջանական կողմն ամենից շատ անհանգստանում է, երբ արտասահմանյան ԶԼՄ-ները պարզապես արձանագրում են փաստը` Արցախի Հանրապետությունը 20-ամյա պատմությամբ կայացած պետություն է: Սա առաջին դեպքը չէ, վերջին շաբաթվա ընթացքում նման մի պատմություն էր տեղի ունեցել կապված ԼՂՀ մասին «Նեզավիսիմայա գազետա»-յի հոդվածի հետ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |