«Կյանքի խոսքը» հերքում է. Եկեղեցու բակում իրենք չեն աղոթում

PanARMENIAN.Net - «Կյանքի Խոսք»-ը հերքել է «Պահանջում ենք կաթողիկոսի հրաժարականը» քաղաքացիական նախաձեռնության տարածած տեղեկատվությունը, ըստ որի աղանդավորները վաղ առավոտյան և ուշ երեկոյան Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում իրենց բարձրաձայն աղոթքն են հնչեցնում. «Պաշտոնապես պարզաբանում ենք, որ դա հերյուրանք և ապատեղեկատվություն է»:

Աղանդավորները նշում են, որ եկեղեցական էթիկայի տեսանկյունից «Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցու համար անընդունելի է որևէ քրիստոնեական եկեղեցու շինության բակում կամ դրա անմիջական հարևանությամբ կրոնական բնույթի հավաքների ու արարողությունների անցկացումը:

«Քաղաքացիական նախաձեռնության պատասխանատուներին կոչ ենք անումնմանատիպ տեղեկատվություն տարածելիս չհիմնվել կասկածելի աղբյուրների վրա և պաշտոնական պարզաբանման համար դիմել եկեղեցիների իրավասու կառույցներին»,- նշվում է հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---