Ազատ Հովհաննիսյանը հավատում էր, որ Սերգեյ Պասիմովի հետ մենամարտը վաղաժամ կավարտի 6 սեպտեմբերի 2011 - 09:18 AMT PanARMENIAN.Net - Հայ բռնցքամարտիկ Ազատ Հովհաննիսյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում խոստովանել է, որ ակնկալում էր երևանյան մենամարտը վաղաժամ ավարտել: «Ես շատ լավ էի պատրաստվել այս մենամարտին, Ծաղկաձորում ու Երևանում ես և Գաբրիել Տոլմաջյանը մարզվում էինք Վիկ Դարչինյանի հետ և լիովին պատրաստ էինք հանդիպմանը»,- ասել է Հովհաննիսյանը, որը սեպտեմբերի 3-ին պրոֆեսիոնալ ռինգում իր երկրորդ մենամարտում տեխնիկական նոկաուտով հաղթեց Սերգեյ Պասիմովին (Էստոնիա): Իր առաջին մենամարտում բռնցքամարտիկը 40-36, 40-36, 38-37 հաշվով զիջել էր Խուան Ռեյեսին (ԱՄՆ): Նրա խոսքով, Պասիմովը շատ ավելի թույլ էր ամերիկացուց: «Ռեյեսի հետ ես առաջին մենամարտն եմ անցկացրել, և ինձ համար շատ ավելի բարդ էր, մրցակիցը ուժեղ էր, և ես հուզված էի: Այստեղ ինձ սատարում էին երկրպագուները, և սեփական հարկի տակ միշտ պատասխանատվությամբ ես մոտենում մենամարտին»,- ասել է հայ բռնցքամարտիկը: 15 օր անց Հովհաննիսյանը կվերադառնա ԱՄՆ, որտեղ մարզվում է և իր հաջորդ մենամարտը կանցկացնի մոտ երկու ամիս անց: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |