Ճապոնիան ատոմակայանների թիվը կհասցնի զրոյի

Ճապոնիան ատոմակայանների թիվը կհասցնի զրոյի

PanARMENIAN.Net - Ճապոնիան ատոմակայանների թիվը կհասցնի զրոյի: Այդ մասին հայտնել է Ճապոնիայի էկոնոմիկայի ու արդյունաբերության նախարար Եսոի Խատիրոն: Նախարարը հղում է արել վարչապետի այն հայտարարությանը, որ նոր ԱԷԿ-ների կառուցման մասին մտածելն անիրատեսական է, իրենց ժամկետը սպառող ատոմակայանները կփակվեն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Ելնելով վարչապետի խոսքերից, ԱԷԿ-ների քանակը կհասցվի զրոյի»,-հայտարարել է Հատիրոն:

Ընդ որում, Հատիրոն, ինչպես և վարչապետը, հայտարարել է, որ պետք է վերագործարկել այն կայանները, որոնք պրոֆիլակտիկ սթրես-թեստ են անցել, որից հետո վերագործարկմանը պետք է հավանություն տա տեղի բնակչությունը:

Ճապոնիայի 54 ԱԷԿ-ներից այժմ աշխատում է 12-ը: Տեխզննում անցած ԱԷԿ-ներից ոչ մեկը չի վերագործարկվել տեղի բնակիչների բողոքների պատճառով՝ իշխանությունները որոշել են սթրես-թեստեր անցկացնել:

Եթե նման իրավիճակը շարունակվի, մինչ հաջորդ տարվա ապրիլ ամիսը Ճապոնիայի ողջ ատոմային էներգետիկան, որն ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի 30 տոկոսը, փաստորեն կսառեցվի:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---