Վրաստանը կասկածներ չունի Աբխազիայի հարցում Հայաստանի դիրքորոշման վերաբերյալ

Վրաստանը կասկածներ չունի Աբխազիայի հարցում Հայաստանի դիրքորոշման վերաբերյալ

PanARMENIAN.Net - Վրաստանը չի կասկածում Աբխազիայի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման մեջ: Ինչպես հայտարարել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Նինո Կալանդաձեն, Վրաստանը չի անհանգստանում Աբխազիայի Հանրապետության նախագահի ընտրություններին դիտորդական կարգավիճակով ԼՂ պատվիրակության մասնակցության առիթով, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:

«Վրաստանը հետաքրքրվում է բոլոր հարցերով, որոնք կապված են նրա բռնազավթված տարածքներում անօրինական գործընթացների հետ: Ինչ վերաբերվում է պաշտոնական Երևանի դիրքորոշմանը, մեզ հայտնի է, որ Հայաստանն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը և չի ճանաչում այդ տարածքները որպես անկախ և, առավել ևս, չի ճանաչում ինչ-որ ընտրություններ»,- ասել է Կալանդաձեն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---