Վարդան Մինասյան. Մենք լուրջ ենք վերաբերվում Սլովակիայի հետ խաղին և պատրաստ ենք հաղթելու![]() 6 սեպտեմբերի 2011 - 11:36 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը «Ժիլինա» մարզադաշտում մարզում է անցկացրել Եվրո-2012 ընտրական փուլի Սլովակիայի հետ խաղից առաջ, որը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին Երևանի ժամանակով 23:15-ին: Հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նշել է, որ խաղը բարդ կլինի, քանի որ արտագնա խաղ է: «Մենք լուրջ ենք վերաբերվում Սլովակիայի հետ խաղին և պատրաստ ենք հաղթելու: Մեկնարկային կազմում փոփոխություններ կլինեն, քանի որ խաղալու ենք հակառակորդի դաշտում: Խաղի ռազմավարությունը նույնպես կտարբերվի մեր առաջին հանդիպումից, սակայն կան սկզբունքներ, որոնց մենք հավատարիմ կմնանք»,-Մինասյանի խոսքերն է մեջբերում ՀՖՖ պաշտոնական կայքը: Երևանում կայացած առաջին խաղում Հայաստանի հավաքականը հաղթեց Սլովակիային 3:1 հաշվով, գոլերի հեղինակներ դարձան Յուրա Մովսիսյանը, Գևորգ Ղազարյանը և Հենրիխ Մխիթարյանը, սլովակների կազմում աչքի ընկավ Վլադիմիր Վայսը: Մինասյանը նել է, որ Սլովակիայի հավաքականը շատ կազմակերպված է և տակտիկապես պատրաստված: B խմբում Հայաստանի հավաքականը 11 միավորով 4-րդ տեղում է, իսկ Սլովակիան 14 միավորով երրորդ տեղում է: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |