Ստեփան Դանիելյան. Նախագահը պատրաստ է ընդունել Վենետիկի հանձնաժողովի հավանությանն արժանացած ցանկացած օրենք 6 սեպտեմբերի 2011 - 12:58 AMT PanARMENIAN.Net - «Խղճի և կրոնական ազատությունների մասին» օրենքի նոր նախագիծը շարունակում է մնալ բուռն քննարկումների առարկա։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը օրենքի մասին իրենց տեսակետները հայտնեցին Միքայել եպիսկոպոս Աջապահյանը և «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը։ «Կարծում են այս օրենքի շուրջ ծագած այսքան բուռն քննարկումների պատճառը հետևյալն է. կառավարությունում վարչապետը զբաղված է օրենքն առաջ տանելով, իսկ գործող նախագահը ունի հետևյալ դիրքորոշումը՝ ընդունեք ցանկացած օրենք, ուղարկեք Վենետիկի հանձնաժողով։ Եթե նրանք կընդունեն, նախագահը որևէ այլ խնդիր չի տեսնում»,- ասաց Ստեփան Դանիելյանը։ Բանախոսը սա մեկնաբանում է Եվրամիությանն ու ԵԱՀԿ-ին հաճոյանալու ձգտումով, քանի որ եթե Հայաստանը այդպես չանի, Ղարաբաղի հարցում իրեն չեն սատարի, վարկեր այլևս չեն տա։ Նա նշեց, որ արդարադատության նախարարության առաջարկած վերջին նախագծում որոշակի առաջընթաց կա։ Օրինակ, խղճի ու կրոնի ազատությունը տարածվում է բոլորի վրա, ոչ թե միայն ՀՀ քաղաքացիների։ Դանիելյանը նաև մատնանշեց այն խնդիրները, որոնք կարող են առաջանալ Վենետիկի հանձնաժողովում. «Իմ կարծիքով հոգևորսության սահմանման մեջ հստակ է, թե ինչ է նշանակում ֆիզիկական բռնություն, սակայն հոգեբանական բռնություն գործադրելը անհասկանալի է»։ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը պատասխանեց, որ իրենց՝ հոգևորականների համար հոգևորսությունը հստակ է. «Երբ որ ես որևէ մեկին փորձում եմ համոզել իմ կրոնի մեջ, և զանազան միջոցներով՝ հոգեբանական, բարոյական, ֆինանսական, վարչական ճնշում եմ գործադրում, ես զբաղվում եմ հոգևորսությամբ։ Եթե դու ուրիշի տարածքում կատարում ես քարոզչություն, դա հոգևորսություն է»։ Սրբազանը հավելեց, որ հոգևորսության սահմանման վերաբերյալ անհանգստանում են միայն նրանք, ովքեր զբաղվում են հոգևորսությամբ։ Անդրադառնալով նախագծի այն կետին, ըստ որի արգելվում է թշնամանք հարուցելը այլ կրոնական կազմակերությունների նկատմամբ, Միքայել եպիսկոպոս Աջապահյանը նշեց՝ բոլոր աղանդավորական կազմակերպությունները առաջացել են հենց ատելություն սերմանելով. «Եկել ասել են՝ ձեր քահանան վատն է, մոմ վառելը սխալ է, մատաղ անել չի կարելի»։ Նա նշեց, որ քննարկվող նախագծում կա միտում սահմանափակելու Հայ Առաքելական եկեղեցու ազատությունները, սակայն Առաքելական եկեղեցին գոյատևել է ավելի վատ պայմաններում. «Բոլորը պետք է հավասար լինեն օրենքի առջև, սակայն չպետք է գործեն նույն դաշտում, ինչ Հայ Առաքելական եկեղեցին»։ Հղումներ թեմայով. Նյութեր թեմայով. Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Խարատյան․ Փաշինյանին պետք է բացատրել, հուշել կամ սաստել, որ չխոսի հարցերի շուրջ, որոնց մասին բավարար տեղեկացված չէ Անդրադառնալով ՀԱԵ մասին Փաշինյանի հայտարարություններին՝ նա ասել է․ Չես կարող օգնել, գոնե փորձիր չվնասել Մակրոնը հայատառ գրառում է արել Ազնավուրի 100–ամյակի առիթվ․ Փարիզում շանսոնյեի անունով պուրակ է կոչվել «Դեռ երեկ Շառլ Ազնավուրը մեզ հետ էր՝ երգելով մեր թախիծն ու երազանքները»,–գրել է Ֆրանսիայի նախագահը Բլինքեն․ ԱՄՆ-ն ուսումնասիրում է` ինչպես կարող է ամրապնդել ՀՀ-ին աջակցությունը «Մենք առաջ ենք շարժվելու այդ ուղղությամբ»,- ասել է նա Քաղաքապետարան․ Հասարակական տրանսպորտն աշխատում է բնականոն, բացահայտվել են չարաշահումներ Ավինյանն անձամբ էր այցելել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ՝ զրուցելու վարորդների հետ |