Վլադիմիր Վայսը հավատում է, որ Հայաստանի հետ խաղում նրա սաները հաղթանակ կտանեն 6 սեպտեմբերի 2011 - 13:09 AMT PanARMENIAN.Net - Սլովակիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը լավատեսորեն է տրամադրված և հավատում է, որ իր սաները կարող են լուծել իրենց առջև դրված խնդիրները Հայաստանի հետ հանդիպման ժամանակ: «Ես հարգում եմ հայկական թիմի ուժը, բայց սեպտեմբերի 6-ին մենք խաղալու ենք հանուն հաղթանակի և փորձելու ենք 3 միավորը թողնել տանը»,- Ժիլինայում մամլո ասուլիսում ասել է Վայսը: Հայաստանի հետ խաղը որակազրկման պատճառով բաց է թողնելու սլովակների հիմնական խաղացող Յուրայ Կուցկան, և Վայսը չի նշել ֆուտբոլիստի անունը, որը փոխարինելու է Կուցկային: «Հայաստանի հավաքականը լավ և ուժեղ թիմ է, որը հիանալի պահում է գնդակը: Բայց մյուս կողմից ես հավատում եմ մեր ուժերին և հուսով եմ, որ հաղթելու ենք»,- Վայսի խոսքերը հաղորդում է Սլովակիայի Ֆուտբոլային միության պաշտոնական կայքը: Սլովակիա-Հայաստան խաղը տեղի է ունենալու EURO-2012-ի ընտրական մրցաշարի B խմբում և սկսվելու է Երևանի ժամանակով 23:15-ին: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |