Չեխիայի երիտասարդական հավաքականը Հայաստանի հետ խաղից առաջ տրամադրված է միայն հաղթանակի 6 սեպտեմբերի 2011 - 13:25 AMT PanARMENIAN.Net - Չեխիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Յակուբ Դովալիլը 2013-ի ԵԱ ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի հետ խաղից առաջ հայտարարել է, որ իրենք մտածում են միայն հաղթանակի մասին: «Մենք խաղում ենք սեփական հարկի տակ, բոլոր խաղացողները ֆիզիկապես լավ պատրաստված են, և հաղթանակը մերն է լինելու: Հայաստանի հետ խաղն ավելի բարդ է լինելու, քան Անդորրայի»,- Դովալիլի խոսքերը հաղորդում է Չեխիայի ֆուտբոլային ասոցիացիայի պաշտոնական կայքը: 3-րդ խմբում Չեխիան 8:0 հաշվով պարտության է մատնել Անդորրային, Հայաստանը սեպտեմբերի 3-ին հաղթել է Անդորրային 1:0 հաշվով: «Ստոնկի» մրազադաշտում Հայաստանի և Չեխիայի երիտասարդական հավաքականների խաղին հետևելու են շուրջ 4000 երկրպագուներ: Խաղը սկսվելու է Երևանի ժամանակով 20:00-ին: ԵԱ-2013-ի 3-րդ խմբում 6 միավորով առաջատար է Հայաստանի հավաքականը, Չեխիան 3 միավորով 2-րդ տեղում է: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |