Շուշիում երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատություն է կառուցվում

Շուշիում երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատություն է կառուցվում

PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամը Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատություն է կառուցում Հիմնադրամի մեծ բարեկամ ու բարերար Հրայր Հովնանյանի հովանավորությամբ: Ծրագիրը համաֆինանսավորում է ԼՂՀ կառավարությունը: Հիմնադրամից տեղեկացնում են, որ Լեռնային Ղարաբաղում 1-15 տարեկան մոտ 100 ծնողազուրկ երեխա է ապրում: Նրանցից 50-ը ներկայումս հանգրվանել է Ստեփանակերտի մանկատանը: Մնացածը օթևան են գտել հարազատների ընտանիքներում: Մանկատան նոր շենքը պատրաստ լինելուն պես այստեղ կարող է բնակվել մինչև 80 երեխա:

Նորակառույց հաստատությունը կունենա նախադպրոցական ու դպրոցական տարիքի երեխաների բնակության և ժամանցի համար բոլոր անհրաժեշտ պայմանները` ննջարաններ, խաղասենյակներ, ճաշարան, համակարգչային գրադարան, հանդիսության սրահ: Այժմ ընթանում են քանդման ու հողային աշխատանքները, որոնց ավարտին անմիջապես կհաջորդի շենքի կառուցումը:

«Ծնողական խնամքից ու քնքշանքից զուրկ մեր մանուկները կարիք ունեն կյանքի ու ուսման բարեկեցիկ պայմանների, ինչը մասամբ կմեղմի նրանց ցավը»,- ասել է «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---