Բացառված չէ, որ Հայ-թուրքական արձանագրություններն անվավեր կհամարվեն, կարծում է փորձագետը

Բացառված չէ, որ Հայ-թուրքական արձանագրություններն անվավեր կհամարվեն, կարծում է փորձագետը

PanARMENIAN.Net - Բացառված չէ, որ Հայ-թուրքական արձանագրություններն անվավեր կհամարվեն: Ինչպես հայտարարել է Երևանում մամլո ասուլիսում թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, ինչպես հայ-թուրքական հարաբերությունները, այնպես էլ Արձանագրությունները վաղուց գտնվում են փակուղում, որն օրեցօր խորանում է: «Դրա հետ կապված բացառված չէ, որ Արձանագրություններն անվավեր համարվեն, որի համար անհրաժեշտ է, որպեսզի կողմերից մեկը ետ վերցնի իր ստորագրությունն Արձանագրություններից»,- ասել է նա և հավելել, որ ինչպես միշտ այդ քայլը սպասելի կլինի Հայաստանի կողմից: Այդ առումով նա չի բացառել հայկական կողմի օրակարգում այդ հարցի առկայության հնարավորությունը: «Եթե արդյունքում գործընթացը վերջնականապես ձախողվի, ապա ոչ մի միջազգային կազմակերպություն լուրջ չի վերաբերվի նրան, որ Թուրքիան ցանկանում է հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ»,- ասել է Մելքոնյանը և հավելել, որ քաղաքական դաշտում հայ-թուրքական հարաբերությունների վերջնական ձախողումից հետո Թուրքիան շեշտը կդնի երկու երկրների հասարակությունների վրա:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---