Apple-ը մտահոգված է իր արտադրանքների անվտանգությամբ 6 սեպտեմբերի 2011 - 14:28 AMT PanARMENIAN.Net - Երկու տարվա մեջ երկրորդ անգամ iPhone-ի բնօրինակը կորցնելուց հետո Apple ընկերությունը հայտարարել է թափուր աշխատատեղերի՝ նոր արտադրանքների անվտանգության մենեջերների պաշտոնի մասին։ Տվյալ պաշտոնում ընտրվող աշխատակիցները օգնելու են պահպանել ընկերության դեռ չթողարկված արտադրանքները և դրանց կից մտավոր սեփականությունը։ Հնարավոր է նաև, որ վերջին իրադարձությունը առնչություն չունի Apple-ի այս նոր հաստիքների հայտարարության հետ։ Այս հայտարարության մեջ նաև նշվում է, որ աշխատանքի 30%-ը ներառում է ճանապարհորդություններ երկրի ներսում և արտերկրում։ Ապագա աշխատակցից Apple-ի սպասելիքները և պանաջները շատ են և բազմազան՝ սկսած անվտանգության ճիշտ գնահատումից և կառավարումից, կորպորատիվ մշակույթին տիրապետելուց մինչև 5 տարի փորձ անվտանգության գնահատման բնագավառում։ Անցած շաբաթ Apple-ի աշխատակիցը մոռացել է iPhone 5-ի բնօրինակը Սան Ֆրանսիսկոյի մեքսիկական ռեստորան-բարերից մեկում։ Apple-ը iPhone 5-ի բնօրինակը կորցնելուց երկու օր հետո դիմել է Սան Ֆրանսիսկոյի ոստիկանություն։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Տավուշի մարզպետի աշխատակազմ. Կիրանցում հացի, մթերքի խնդիր չկա Համացանցում նմանատիպ լուրեր էին տարածվել Կապանում ԻԻՀ հյուպատոսարանում խոնարհել են դրոշը. Մարդիկ ծաղիկներ են դնում շենքի մոտ ՀՀ ԱԽ քարտուղարն ու ՊՆ ղեկավարը ևս ցավակցել են Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար է նշանակվել փոխնախարար Քանիին Նա այդ պաշտոնում կփոխարինի վթարից զոհված Աբդոլլահիանին Կիրանց-Աճարկուտ ճանապարհը հիմնանորոգվում է Այլ մանրամասներ հայտնի չեն |