Ռուբեն Մելքոնայն. Փչացնելով հարաբերություններն Իսրայելի հետ՝ Թուրքիան ցանկանում է բարձրացնել իր հեղինակությունը իսլամական աշխարհում 6 սեպտեմբերի 2011 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի հետ հարաբերությունները նվազագույնի հասցնելու և բոլոր ռազմական համաձայնագրերի կատարումը կասեցնելու մասին Թուրքիայի որոշումը լավ հաշվարկված քայլ էր: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարրել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Ըստ նրա, թուրքական կողմը շատ լավ է գիտակցում հնարավոր հետևանքները և մտադիր է օգուտով դուրս գալ այս իրավիճակից: «Փչացնելով հարաբերություններն Իսրայելի հետ՝ Թուրքիան լուրջ զոհերի գնաց, Թուրքիան ցանկանում է բարձրացնել իր հեղինակությունը իսլամական աշխարահում»,-ասել է փորձագետը: Նա անընդունելի է համարել Իսրայելին ներկայացրած Թուրքիայի պահանջներն, ասելով՝ «Անկարան ցանկանում է, որ Երուսաղեմը ներողություն խնդրի անմեղ մարդկանց մահվան համար այն դեպքում, երբ ինքը 90 տարուց ավելի է ներողություն չի խնդրում 1,5 մլն անմեղ հայերի սպանության համար: Բացի այդ, Թուրքիան ցանկանում է, որ Իսրայելը ապաշրջափակի Գազան, սակայն, ինքը շրջափակում է Հայաստանը»: Թուրքիայի ու Իսրայելի միջև հերթական լարվածությունն է առաջացել: Ավարտվել է «Ազատության տորմիղի» վրա Իսրայելի հարձակման փաստի հետաքննությունը: Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուն ՄԱԿ-ի զեկույցի առնչությամբ հայտարարել է Իսրայելի դեմ պատժամիջոցների մասին՝ հայտարարելով, որ Անկարան նվազագույնի է հասցնում դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ և կասեցնում է ռազմական պայմանագրերը: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Կիրանցեցիները թույլ չեն տվել սահմանազատման աշխատանքներ տանել․ Սանոսյանն ասել է՝ իրենք չեն այդ սահմանը գծել՝ 1976–ին է գծվել «Ճանապարհը կառուցենք՝ ինքն իրենով կլինի անվտանգություն»,–ասել է Սանոսյանը Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում Դեսպան․ Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին Նա նշել է, որ Չաբահար նավահանգիստը համատեղ զարգացվում է Հնդկաստանի և Իրանի կողմից ԵՄ-ն ողջունել է առաջընթացը ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ուղղությամբ ԵՄ-ն կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել չլուծված երկկողմ այլ հարցերի կարգավորման համար |