Բուքմեյքերները չեն հավատում Հայաստանի հավաքականի հաղթանակին սլովակների հետ խաղում 6 սեպտեմբերի 2011 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Բուքմեյքերները չեն հավատում Հայաստանի հավաքականի հաղթանակին Եվրոպայի 2012թ. առաջնության ընտրական մրցաշարում Սլովակիայի հավաքականի հետ խաղում: Հայաստանի հավաքականի հաղթանակի գործակիցը 7,20 է, Սլովակիայի հաղթանակինը` 1,43, ոչ ոքին` 4,10: Հարկ է նշել, որ բուքմեյքերները Հայաստանի հավաքականի հաղթանակին չէին հավատում նաև 2010թ. հոկտեմբերի 8-ին կայացած առաջին հանդիպմանը, սակայն այդ ժամանակ հայկական ընտրանին կարողացավ 3:1 հաշվով հաղթանակ տանել: Սլովակիա-Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 6-ին` երևանյան ժամանակով 23:15-ին, «Ժիլինա» մարզադաշտում:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |