Պաշտպանության նախարարությունը հերքում է բժիշկների հանդեպ Սեյրան Օհանյանի անհանդուրժող վերաբերմունքի մասին լուրերը 6 սեպտեմբերի 2011 - 15:28 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի մեկնաբանել է «Ինչու պաշտպանության նախարարը չի հանդուրժում բժիշկներին» հոդվածը, որ լույս է տեսել հայկական լրատվամիջոցներից մեկում: «Ինչու պաշտպանության նախարարը չի հանդուրժում բժիշկներին» հոդվածի կապակցությամբ հայտնում եմ, որ այնտեղ զետեղված տեղեկությունները խեղաթյուրված են և չեն համապատասխանում իրականությանը: Ավելին, բարոյապես մեղմ ասած կոռեկտ չէ մարտի դաշտում Սեյրան Օհանյանին ցուցաբերած առաջին բժշկական օգնությունը վերագրել Լենսեր Լազարյանին, ով այժմ աշխատում է ԼՂՀ ՊԲ Ալաշանի զինվորական հոսպիտալում որպես ռենտգեն-տեխնիկ և ոչ միայն որևէ մասնակցություն չի ունեցել Չլդրանի դաշտային հոսպիտալում Սեյրան Օհանյանի առաջին վիրահատությանը, այլ նաև ներկա չի եղել այդ դեպքին: Ինչ վերաբերում է բժիշկների նկատմամբ պաշտպանության նախարարի անհանդուրժողականությանը, ապա այդպիսի տեղեկություն տարածողները պարզապես խստապահանջությունը շփոթում են անհանդուրժողականության հետ: Հոդվածի հեղինակը և նախաձեռնողները ավելի լավ կանեին զբաղվեին հանրօգուտ գործունեությամբ»,- նշվում է մեկնաբանության մեջ: Նշենք, որ վերոնշյալ հոդվածում ներկայացվում է Ստեփանակերտցի լրագրող Անժելա Հայրիյանը նամակը, որում նա նշում է, որ Հայաստանի պաշտպանության նախարարը ատելություն է տածում ռազմական բժիշկների հանդեպ, քանզի ժամանակին, իբր, Լենսեր Լազարյանի գործողությունների արդյունքում է ամպուտացիայի ենթարկվել նախարարի ոտքը Չլդրանի մոտ Արցախի պատերազմի ժամանակ ստացած վիրավորումից հետո: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը Բերբոքին է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան կարգավորման վերջին զարգացումները Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային տնտեսական ծրագրերի, դրանցում ՀՀ ներգրավվածության հարցերի շուրջ Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում Դեսպան․ Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին Նա նշել է, որ Չաբահար նավահանգիստը համատեղ զարգացվում է Հնդկաստանի և Իրանի կողմից ԵՄ-ն ողջունել է առաջընթացը ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ուղղությամբ ԵՄ-ն կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել չլուծված երկկողմ այլ հարցերի կարգավորման համար |