ՃՈ պետի պաշտոնում Արսեն Գալստյանի նշանակման մասին լուրերը հաստատվել են 6 սեպտեմբերի 2011 - 15:51 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանի հրամանով Ճանապարհային ոստիկանության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Արսեն Գալստյանը: Դեռևս առավոտյան հայկական մի շարք ԶԼՄ-ներում շրջանառվում էին Արսեն Գալստյանի նշանակման մասին լուրերը, որոնք արդեն հաստատել է ՀՀ ոստիկանությունը։ Արսեն Գալստյանը ծնվել է 1965 թ., Երևանում: Ոստիկանության համակարգում է 1990 թվականից: Ծառայության ընթացքում արժանացել է բազմաթիվ խրախուսանքների և կառավարական պարգևների: Արսեն Գալստյանը 2009 թվականից ՀՀ ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի հրամանատարն էր: Ամուսնացած է ունի երեք երեխա: Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը ձերբակալվել էր օգոստոսի 30-ին՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով պաշտոնեական դիրքը չարաշահելու և գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու կասկածանքով։ Իսկ սեպտեմբերի 2-ին ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանին, և նրա նկատմամբ դատարանը խափանման միջոց է կիրառել կալանավորում։ Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |